ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

Ժողովրդավարական արժեքներին հետևելու պարագայում նա չի կարող ո՛չ իշխանություն պահել և ո՛չ էլ վերարտադրվել

Ժողովրդավարական արժեքներին հետևելու պարագայում նա չի կարող ո՛չ իշխանություն պահել և ո՛չ էլ վերարտադրվել
20.10.2025 | 18:23

Տեղի է ունենում Հայաստանի Երրորդ Հանրապետության փակում: Ինձ առանձնահատուկ զարմացնում է այս իշխանությանը օրենքին, իրավունքին, սահմանադրականությանը, ժողովրդավարությանը հավատարիմ լինելու կոչ անողների և դրանք խախտելու մեջ զարմացած ու էմոցիոնալ մեղադրողների կամ դեռ իրավաբանորեն խոսողների քաղաքական նաիվությունը:

Հարգելիներս, ներքին լեգիտիմության բազան արտաքին լեգիտիմության բազայով փոխարինած և բացառապես ուժայիններով կառավարող Փաշինյանի համար վերը նշված ժողովրդավարական արժեքներն ու ինստիտուտները խանգարող հանգամանքներ են այլևս և մեծ ճոխություն: Դրանց հետևելու և դրանց պահպանման առումով նա ոչ միայն շահագրգռված չէ, այլև, թե՛ տեսականորեն, և թե՛ պրակտիկորեն, դրանց հետևելու պարագայում նա չի կարող ոչ իշխանություն պահել և ոչ էլ վերարտադրվել:

Դուք ստիպում, խնդրում և հորդորում եք նրան սեփական ձեռքերով կտրել այն ճյուղը, որի վրա նա նստած է և զարմանում, որ նա դա չի անում:

Հարգելի ընդդիմություն, արեք վերջապես երեք նվազագույն վարժություն:

1.Ձևավորեք վերջապես միջընդդիմադիր «Փոխաջակցության դաշինք»:

2. Ստանձնեք Հայ Առաքելական Եկեղեցու հանրային և քաղաքական պաշտպանության հանձնառություն:

3. Հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները:

P.S. Սա է օրակարգը: Ընդունեք վերը նշված երեք կետերով մարտահրավերը բաց և մշակեք քաղաքական պաշտպանության ու հակահարձակման պլան: Նա ունի անելիք, ձեր անելիքը նրա անելիքի անթույլատրելիությունը, ժողովրդավարական անընդունելիությունը և հակասությունը ցույց տալը չէ միայն, այլև նրա անելիքին հակադրվելը, դրա դիմաց ՊԱՏՆԵՇԻ ԿԱՌՈւՑՈՒՄԸ՝ վերը նշված մինիմալ հանձնառությունները ստանձնելով:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ